-
04.10.2018|
21:58
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու և այդ պաշտոնում Տիգրան Բալայանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
-
04.10.2018|
21:48
Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվող դրական միտումները և խոստանում է անել հնարավորը՝ գործընթացին աջակցելու համար` հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
04.10.2018|
21:43
Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Խորհրդարանը կքննարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցը:
-
04.10.2018|
21:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Փարիզում նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
-
04.10.2018|
21:39
Նյու Յորքում՝ Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխության ժամանակ ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը շնորհվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
-
04.10.2018|
21:38
Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող 6 մարզպետներ ազատվեցին աշխատանքից։
-
04.10.2018|
21:19
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով նոր նախարարներ է նշանակել:
-
04.10.2018|
14:27
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս 1955-ին Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից, որովհետև Իրանն օգտագործ
-
04.10.2018|
14:26
«Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքներ ունի: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:
-
04.10.2018|
14:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը նախկինի պես չի ճանաչում Պաղեստին պետությունը:
»ինը պաշտոն է նվիրում" />